Առաջ օրը մեջ սուշի էի պատվիրում։ Հետո հոգնեցի, դադարեցի։ Բայց, մեկ ա, գոնե ամիսը մի երկու-երեք անգամ պետք ա պատվիրել, թե չէ էդ փայտիկները վերջանում են...
Այսօրվա նորություններում կարդում ենք.
«Նիդերլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Միկե Անդրիսեն կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել Հայաստանին անդամակցություն առաջարկելու գաղափարից...
Եթե մենք անվանափոխում ենք Ամիրյան փողոցը, որովհետև Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկ, ապա պետք է քանդենք նաև մետրոն, Երևանի գրեթե բոլոր ենթակառուցվածքներն ու ընդհանրապես մայրաքաղաքը հողին հավասարեցնենք ու սկսենք նոր քաղաք կառուցել...
Հունիսի 23-ը Աննա Ախմատովայի ծննդյան օրն էր, Հայաստանում երբեք չեղած, բայց մեր երկիրն անչափ սիրող ռուս մեծ բանաստեղծուհու, Նոբելյան մրցանակի դափնեկրի...
Սկսվեց շոգի բացարձակ իշխանությունը։ Արդեն ամեն ինչ շոգն ա թելադրում, ու ամեն ինչ շոգից ա բխում։ Անգամ սառնարանի ներսում շոգի օրենքներն են գործում, անգամ մտքերն են շոգից ծնվում...
Նոր կարդացի, որ Ամիրյան փողոցը դառնալու ա Պապ թագավորի փողոց։
Բան չունեմ ասելու՝ լրիվ հասկանալի ա։ Բայց իմ դպրոցը հենց Ամիրյանում էր, ու ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց եմ ասելու, որ սովորել եմ Պապ թագավորի փողոցում։ Ինչ-որ՝ չի ստացվում...
«Ստալինը Հայ Ֆոլկլորում» գիրքը մի քառասուն տարի առաջ պատահաբար գտել էի իմ հայրական տան նկուղից։ Շատ բարձր որակի, գունավոր նկարներով, թանկարժեք գիրք էր...
Հեռուստացույցը միացրեցի ու ընկա Պարագվայ-Թուրքիա խաղի վրա։ Երկրորդ խաղակեսի վերջն էր։ Պարագվայը տաս հոգով էր խաղում։ Երևի էլի ՖԻՖԱ-ն մի նոր կանոն ա հնարել՝ խաղացողների թիվը որոշում են ըստ տվյալ երկրի քառակուսի կիլոմետրերի...
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի պետական գործիչների, պատգամավորների ու ադրբեջանցի «մասնագետների»՝ ռասիզմի արտահայտումներով փաթեթավորված, ընդդեմ Հայաստանի և հակահայկական քարոզչությունը...
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...